Այսօր: Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2019թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչպես եք գնահատում Ամասիայի համայնքապետարանի աշխատանքը

ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈւՄՆԵՐ
Հետևեք Ձեր վարձակալական վճարներին Հետևեք Ձեր վարձակալական վճարներին
Հետևեք Ձեր դիմումի կամ գրության ընթացքին Հետևեք Ձեր դիմումի կամ գրության ընթացքին
Ընտանեկան նպաստ ստացողների ցուցակ Ընտանեկան նպաստ ստացողների ցուցակ
Ֆեյսբուքյան էջ Ֆեյսբուքյան էջ
Հայաստանի Հանրապետության Բարձր Տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն Հայաստանի Հանրապետության Բարձր Տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Ֆինասների նախարարություն Ֆինասների նախարարություն
Հայաստանի Հանրապետության Կառավարություն Հայաստանի Հանրապետության Կառավարություն
Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՀ քաղաքաշինության կոմիտե ՀՀ քաղաքաշինության կոմիտե
Արտաքին գործերի նախարարություն Արտաքին գործերի նախարարություն
Պաշտպանության նախարարություն Պաշտպանության նախարարություն
Էլեկտրոնային փոստ Էլեկտրոնային փոստ
ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարություն ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարություն
Կադաստրի պետական կոմիտե Կադաստրի պետական կոմիտե
Լուրեր ՀՀ-ում Լուրեր ՀՀ-ում
Հանրային Մասնակցության  Տեղական Ինքնակառավարմանը Հանրային Մասնակցության Տեղական Ինքնակառավարմանը
Համայնքային կայքեր Համայնքային կայքեր
Տեսահոլովակների դիտում Տեսահոլովակների դիտում
Շիրակի մարզպետարան Շիրակի մարզպետարան
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Եղանակը Ամասիա համայնքում Եղանակը Ամասիա համայնքում
Տեսադարան Տեսադարան
Օգտակար հղումներ Օգտակար հղումներ
Հայաստանի Համայնքների Միություն Հայաստանի Համայնքների Միություն
Ֆորում (քննարկումներ) Ֆորում (քննարկումներ)
Թափուր հաստիքներ Թափուր հաստիքներ
Ծրագրերի շտեմարան Ծրագրերի շտեմարան


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դուք չունեք Իրդարձությունը դիտելու իրավասություն կամ այն հեռացված է:
Վերափոխումն Սուրբ Աստվածածնի, Խաղողօրհնեք
ԵՐԲ
2019,Օգոստոս 18
ՎԱՅՐ

ՀՀ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:  Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը: Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Ս. Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից: Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի: Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո՝ առավոտյան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:   Խաղողօրհնեք Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1): Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի: Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:
 



Բոլորը
Ամասիա համայնք
Իմ քայլը հանուն Շիրակի. էքսպո ցուցահանդես
Ամասիա համայնք
 Ամասիայի արվեստի դպրոցը 55 տարեկան է
Ամասիա համայնք
Woollen Revolution in Amasia
«Երկիրը Երկիր է »
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք

(0246) 22310

amasia.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner