Այսօր: Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2017թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հուշաթերթիկ
2017,Դեկտեմբեր 11 - 30
«Կրակե շապիկ» գրքի քննարկում
2017,Դեկտեմբեր 8 - 12

ՀԱՐՑՈՒՄ
ՀԱՎԱՆՈՒՄ ԵՔ www.amasia.am ԿԱՅՔԸ


Հայտարարություն



ԻՄ ՀԱՄԱՅՆՔԸ ԽՈՐԱԳՐՈՎ ՖՈՏՈՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սևակ Պապոյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
11/10/2017
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
24/10/2017
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Համայնքների Միությունը հայտարարում է «Իմ համայնքը» խորագրով ֆոտոմրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր, Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներ: 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2017 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 23-ը ներառյալ photo@caa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մրցույթի մասնակցի կողմից հայտարարված թեմայով մեկ մինչև 5MB ծավալ ունեցող ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ բավարարող մասնագիտական կամ սիրողական լուսանկար: Նամակում անհրաժեշտ է նշել լուսանկարի կարճ վերնագիրը և պատկերված համայնքի անունը, հեղինակի անուն-ազգանունը, տարիքը, բնակության հասցեն ու կոնտակտային հեռախոսահամարը:
Հոկտեմբերի 25-ին (ոչ ուշ քան 19:00 Երևանի ժամանակով) բոլոր աշխատանքները կտեղադրվեն մեր էջում: Մինչ նոյեմբերի 1 -ը (24:00 Երևանի ժամանակով) Facebook -ի յուրաքանչյուր օգտատեր կարող է քվեարկել (like) իրեն դուր եկած լուսանկարի համար:
Նոյեմբերի 3-ին մեր էջում կտեղադրենք screenshot, որտեղ կերևա քվեարկության արդյունքները և կհայտարարենք հաղթողներին:
Մրցույթում հաղթելու է 2 մասնակցի լուսանկար` առավելագույն թվով քվե (like) հավաքած լուսանկար և Միության փորձագիտական հանձնաժողովի կողմից ընտրված լուսանկար: 
Առավելագույն թվով քվե (like) հավաքած լուսանկարի և հանձնաժողովի հավանությանն արժանացած լուսանկարի հեղինակներից յուրաքանչյուրը կստանա գրքերի հավաքածու:
5 ամենաշատ քվեներ (like) հավաքած մասնակիցները, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականին արժանացած 5 մասնակիցները 2018թ. գարնանը հնարավորություն կունենան պրոֆեսիոնալ լուսանկարչի ուղեկցությամբ այցելել Հայաստանի մի քանի համայնքներ` պատրաստելու համայնքային կյանքի վերաբերյալ ֆոտոշարք:

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք

(0246) 22310

amasia.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Այցելությունների քանակը 01.10.2017-ից Այցելությունների քանակ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner