Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, գ.Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՀՈՒՆԻՍԻ 2025թվականի N 220-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐ ԱՄԱՍԻԱ) ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0,24394 ՀԵԿՏԱՐ ԱՐՈՏԸ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԱՆ ԳՆԵԼԻ ԴԱՄԻՐՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետյան կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշման 1-ին, 3-րդ, 6-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 6-ի թիվ 58-Ա որոշումը  և Արման Գնելի Դամիրյանի դիմումը.

որոշում եմ

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,24394 հեկտար 2-րդ կարգի արոտը (կադաստրային ծածկագիր՝ 08-010-0120-0001) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով երեք տարի ժամկետով տրամադրել վարձակալության քաղաքացի Արման Գնելի Դամիրյանին և կնքել պայմանագիր՝ պարզ գրավոր ձևով:

2. Որոշման 1-ին կետում նշված հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել 1164 (հազար հարյուր վաթսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Ամասիա