 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք ՀՀ, Շիրակի մարզ, գ.Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 389-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐ ՈՂՋԻ / ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ՝ 465,13 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հաշվի առնելով, որ նշված հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հողատեսքերում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 98-Ա որոշումը և աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 2/1 արձանագրությունը՝
Որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի /բնակավայր Ողջի, 8 փողոց, 6/1 հողամաս/ սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնակական նշանակության հողերից՝ 08-091-0016-0084 կադաստրային ծածկագրով 465,13 քառակուսի մետր մակերեսով հողամասը, բնակելի շինություն կառուցելու նպատակով, 76030/յոթանասուն վեց հազար երեսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով, վաճառել աճուրդ-վաճառքում հաղթող ճանաչված անձ՝ Արկադի Նորիկի Մարտիրոսյանին/նույնականացման քարտ, տրված 07.03.2017 թվականին, 016-ի կողմից /:
2. Արկադի Նորիկի Մարտիրոսյանի հետ կնքել աճուրդ-վաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ :
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Ամասիա