ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Աղունիկ Հայկազի Հազրյանը /անձնագիր՝ AR0481563, ՀԾ համարանիշ՝ 5809640443/ հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանարպետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2024 թվականի օգոստոսի 02-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանարպետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տվյալների հարկման օբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Արեգնադեմ բնակավայրի 08-018-0128-0007, 08-018-0016-0011 և 08-018-0016-0011-002 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերըը հանդիսանում են քաղաքացի Աղունիկ Հազրյանի սեփականությունը: Համայնքի բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկը 2020-2024 թվականների համար կազմում է 157,164 (մեկ հարյուր հիսունյոթ հազար մեկ հարյուր վաթսունչորս) ՀՀ դրամ, որը սահմանված ժամկետում չի վճարվել:
Քաղաքացի Աղունիկ Հազրյանի՝ նշված ժամանակահատվածի համար անշարժ գույքի հարկն օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ` 36,992 (երեսունվեց հազար ինը հարյուր ինսուներկու) ՀՀ դրամի չափով:
2024 թվականի օգոստոսի 02-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի օգոստոսի 16-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Աղունիկ Հազրյանը, սակայն վերջինս վարչական վարույթի լսումներին չի մասնակցել:
3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Հայաստանի Հանարպետության Սահմանադրության` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայան Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Համաձայան Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ինչպես նաև բազմաբնակարան շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի` բազմաբնակարան շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` շենքի տակ գտնվող)` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով այդ սեփականատերերին պատկանող հողամասի մասով:
Համաձայն Հայաստանի Հանարապետության Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարն օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետւթյան Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 38-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հարկայաին օրենսգրքի 224-րդ, 225-րդ, 398-րդ և 401-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանարպետության օրենքի 53-60-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի