 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք ՀՀ, Շիրակի մարզ, գ.Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 ՓԵՏՐՎԱՐԻ 2025թվականի N 35-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐ՝ ԲՅՈՒՐԱԿՆ/ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 2,98034 ՀԵԿՏԱՐ ԱՆՋՐԴԻ 2-ՐԴ ԿԱՐԳԻ ԱՐՈՏԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 77-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2024 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 1/1 արձանագրությունը.
որոշում եմ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի /բնակավայր Բյուրակն/ սեփականությունը հանդիսացող 08-033-0427-0007 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2,98034 հեկտար անջրդի, 2-րդ կարգի արոտը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, 25 տարի ժամկետով, 13000 (տասներեք հազար) դրամ տարեկան վարձավճարով վարձակալության տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից, Արամ Դավթի Մխոյանին (անձնագիր՝ AS0430375, տրված՝ «01.02.2019թվականին», 034-ի կողմից) և կնքել հողի վարձակալության պայմանագիր:
2. Պարտավորեցնել վարձակալին՝ վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները սահմանված կարգով և ժամկետում ենթարկել պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Ամասիա