 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք ՀՀ, Շիրակի մարզ, գ.Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2025թվականի N 313-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՄԱՍԻԱ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ կետերի դրույթներով.
ո ր ո շ ու մ եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում տեղակայված համայնքային սեփականություն հանդիսացող 08-010-0020-0009 կադաստրային ծածկագրեից 0.12130 հեկտար մակերեսով անշարժ գույքի հասցեավորումը սահմանել հետևյալ կերպ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Ամասիա համայնքի Ամասիա բնակավայր, 21-րդ փողոց, 1-ին փակուղի, 6 հողամաս:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՏԱՎԱԶԴ ՂՈՒԿԱՍՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Ամասիա