 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք ՀՀ, Շիրակի մարզ, գ.Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ՓԵՏՐՎԱՐԻ 2023թվականի N 36-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՆԱԽԿԻՆ ԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԼԻԶԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՍԱՆՈՍՅԱՆԻ ՄԻՋԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ԹԻՎ 23, 24, ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԹԻՎ 53, 54 ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետով և հաշվի առնելով 2023 թվականի փետրվարի 01-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարին հասցեագրված Լիզա Հարությունի Սանոսյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի նախկին Արդենիս համայնքի և Լիզա Հարությունի Սանոսյանի միջև 2006 թվականի հուլիսի 18-ին կնքված թիվ 23,24 պայմանագրերի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2031 թվականի հուլիսի 18 ը իսկ 2006 թվականի դեկտեմբերի 21-ին կնքված թիվ 53,54 պայմանագրերի ժամկետը երկարաձգել մինչև 2031 թվականի դեկտեմբերի 21-ը:
2. ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանին՝ Լիզա Սանոսյանի հետ կնքել վերը նշված պայմանագրերում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագիր:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Ամասիա