Սույն թվականի հուլիսի 14-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Արդենիս բնակավայրում իմ ղեկավարությամբ անցկացնել շտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը երկրաշարժի դեպքում» թեմայով:
Ուսումնավարժությունը ժամանակին նախապատրաստելու և արդյունավետ անցկացնելու նպատակով.
Ուսումնավարժության կազմակերպման և արդյունավետ անցկացման նպատակով.
1. Նշանակել՝ Ուսումնավարժության ղեկավարի տեղակալ – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ` Արտավազդ Ղուկասյանին: Ուսումնավարժության արդյունքների ամփոփման խմբի պետ – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար` Սամվել Էգնատոսյանին:
2. Ուսումնավարժությունում ընդգրկել՝ տարահանման հանձնաժողովը, կազմավորումների ղեկավարներին
3. ՈՒսումնավարժության ղեկավարի տեղակալին
՝ 1)մշակել և մինչև 02.07.2025 թվականը իմ հաստատմանը ներկայացնել ուսումնավարժության անցկացման փաստաթղթերի փաթեթը,
2) կազմակերպել ուսումնավարժության մասնակիցների նախապատրաստումը,
3)ուսումնավարժությանը պատրաստ լինելու մասին զեկուցել մինչև 11.07.2025 թվականը:
4. Ուսումնավարժության մասնակիցներին` պատրաստ լինել զեկուցելու ուսումնավարժության ընթացքում կատարած միջոցառումների մասին:
5. Սույն որոշումը ծանոթացնել ուսումնավարժության մասնակիցներին:
6. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ: