 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք ՀՀ, Շիրակի մարզ, գ.Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2025թվականի N 314-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐ ԶԱՐԻՇԱՏ) ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 9,17841 ՀԵԿՏԱՐ ԽՈՏՀԱՐՔԸ ՔԱՂԱՔԱՑԻ ԼԵՅԼԱ ԳԻՆԱԴԻՅԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետյան կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշման 1-ին, 3-րդ, 6-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 6-ի թիվ 58-Ա որոշումը և Լեյլա Գենադիյի Գրիգորյանի դիմումը.
որոշում եմ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 9,17841 հեկտար 3-րդ կարգի խոտհարքը (կադաստրային ծածկագիր՝ 08-038-0206-0001) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով երեք տարի ժամկետով տրամադրել վարձակալության քաղաքացի Լեյլա Գենադիյի Գրիգորյանին և կնքել պայմանագիր՝ պարզ գրավոր ձևով:
2. Որոշման 1-ին կետում նշված հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել 36900 (երեսունվեց հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Ամասիա