Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, գ.Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՕԳՈՍՏՈՍԻ 2024թվականի N 269-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐ ԶԱՐԻՇԱՏ) ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 42,01415 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՆՈՐԻԿ ԽԱՉԻԿԻ ՔԱԼԱՇՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՆՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետյան կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշման 1-ին, 3-րդ, 6-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 6-ի թիվ 58-Ա որոշումը  և  Նորիկ Խաչիկի Քալաշյանի հունիսի 17-ի  դիմումը.

որոշում եմ

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի /բնակավայր Զարիշատ/ սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 42,01415 հեկտար 3-րդ կարգի արոտավայրը (կադաստրային ծածկագիր՝ 08-038-0116-0001) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով երեք տարի ժամկետով տրամադրել վարձակալության քաղաքացի Հունան Հայկազի Սարգսյանին և կնքել պայմանագիր՝ պարզ գրավոր ձևով:

2. Որոշման 1-ին կետում նշված հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել 143060 (հարյուր քառասուներեք հազար վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Ամասիա