Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, գ.Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՀՈՒՆԻՍԻ 2025թվականի N 228-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԹԻՎ 107-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով`

որոշում եմ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 2022 թվականի հունիսի 20-ի  «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի /բնակավայր Ամասիա/սեփականությունը հանդիսացող հողմասում քաղաքացի Սամվել Միքայելի Պողոսյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունը օրինական ճանաչելու և այն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփակությունը համարելու մասին» թիվ 107-Ա որոշման բովանդակությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող /բնակավայր՝ Ամասիա/, գյուղ Ամասիա փողոց 2, 34/1 հասցեում գտնվող, 08-010-0051-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության  0.00137 հեկտար հողամասում Սամվել Մուքայելի Պողոսյանի կողմից ինքնակամ կառուցված 2,24  քառակուսի մետր արտաքին մակերեսով և 0,2 քառակուսի մետր ներքին մակերեսով առևտրի և սպասարկման օբյեկտի շինությունը (հետագայում՝ շինություն) ճանաչել օրինական, այն համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները  ենթարկել պետական գրանցման:

2. Օրինական ճանաչված և համայնքի սեփականություն համարված սույն որոշման 1-ին կետում նշված շինության և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի` Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվառման  տվյալների մուտքագրման տեղեկանքը /չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2025TMXFUM/:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ : »:>>:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Ամասիա