Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետի, 50-րդ կետերի դրույթներով
ո ր ո շ ու մ եմ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բանդիվան բնակավայրում տեղակայված համայնքային սեփականություն հանդիսացող 08-024-0317-0001 կադաստրային ծածկագրով, 0,01080 հեկտար մակերեսով անշարժ գույքի հասցեավորումը սահմանել հետևյալ կերպ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բանդիվան բնակավայր, 8-րդ փողոց, 3/1 շինություն: