Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Գրիգորի Ալեքսանդրի Ավանեսովի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում Է՝
-
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող, գյուղ Ամասիա, փողոց 24, շենք 8, բնակարան 4 հասցեում գտնվող 45.62 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրատվության կարգով, անհատույց, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով օտարել այդ բնակարանի վարձակալ Գրիգորի Ալեքսանդրի Ավանեսովին /հետագայում՝ Նվիրառու/:
-
Անշարժ գույքի նկատմամբ սեփականատեր ճանաչել՝
Գրիգորի Ալեքսանդրի Ավանեսովի:
-
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:
-
Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերի կատարումը վերապահել Նվիրառուին:
|