Այսօր: Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի 2022թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, amasia.shirak@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

21 մարտի 2022 թվականի N 1

Մուսահա ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Ախուրյան ՓՀԷԿ-2-ի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում

ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի  Ջրաձոր բնակավայրում տեղի  ունեցավ երկրորդ  հանրային քննարկումը նվիրված «Մուսահա» ՍՊԸ-ի կողմից Ախուրյան ՓՀԷԿ-2-ի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հարցի վերաբերյալ:

Հանրային քննարկմանը մասնակցում էին՝ Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ  Ա.Ղուկասյանը, «Մուսահա» ՍՊԸ-ի սեփականատեր  Արտակ Ադամյանը,«Մուսահա» ՍՊԸ-ի գլխավոր ճարտարագետ Ա.Հլղաթյանը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետ Հերիքնազ Մկրտչյանը, Ջրաձոր բնակավայրի բնակիչները, ինչպես նաև  Ամասիա համայնքի մի խումբ ներկայացուցիչներ:

Բացման ելույթով հանդես եկավ Ամասիա  համայնքի ղեկավարի տեղակալ  Ա.Ղուկասյանը,  այնուհետև իր  խոսքը ներկայացրեց Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետ Հերիքնազ Մկրտչյանը, որից հետո «Մուսահա» ՍՊԸ-ի գլխավոր ճարտարագետ  Արշավիր Հլղաթյանը, ներկայացրեց ՓՀԷԿ-ի կառուցման անհրաժեշտությունը նա ասաց, որ ՓՀԷԿ-ի կառուցումը, որևէ արգելք չի հանդիսանա ջրօգտագործողների և ջրարբիացման համար, գլխամասային հանգույցի բնապահպանական թողքի մեծությունը հաշվարկվել է 18.08.2021թ ՀՀ կառավարության  N 1347 որոշման համաձայն, շինարարության ընթացքում չի հատվելու ոչ մի տեսակի ծառատեսակներ և պատճառ չի հանդիսանալու որևէ գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, օգտագործված բոլոր տեսակի թափոնները և շինարարական աղբերը տեղափոխվելու են համապատասխան աղբավայրեր: Շինարարության ընթացքում որպես բանվորական ուժ  ներգրավվելու են Ամասիա համայնքի և Ջրաձոր բնակավայրի բնակիչները:

Քննարկման ժամանակ ներկաների կողմից տրվեցին մի շարք հարցեր, որոնց տրվեց լիարժեք պատասխաններ:

            Ելույթներ ունեցան Ջրաձոր բնակավայրի ներկայացուցիչները, որոնք շեշտեցին, որ ՓՀԷԿ-ի կառուցումը կնպաստի բնակավայրից մարդկանց արտահոսքի դադարեցմանը և խթան կհադիսանա բնակավայրի ֆինանսական կայունությանը:

      Հանրային քննարկման ավարտին ելույթ ունեցավ Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ Ա.Ղուկասյանը, որը իր ավարտական խոսքում կրկին անգամ անդրադարձավ ՓՀԷԿ-ի կառուցման հարցին և շեշտեց, որ ՓՀԷԿ-ի կառուցումը կունենա դրական ազդեցություն Ջրաձոր բնակավայրի բնակչության արտահոսքի դադարման վրա և հույս հայտնեց, որ ՓՀԷԿ-ի շահագործումից հետո կլինեն ֆինանսական  ներդրումներ  «Մուսահա» ՍՊԸ-ի կողմից:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner