Այսօր: Երկուշաբթի, 21 Հոկտեմբերի 2019թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 77-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 77-Ա


Զեկ. ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԼԻԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի գյուղ Ողջի, փողոց 8, թիվ 8 հասցեում գտնվող բնակելի տան պահպանման ու սպասարկման համար 08-091-0016-0071 կադաստրային ծածկագրով 0.12 հեկտարհողամասը ընդհանուր բաժնային  սեփականության իրավունքով պատկանում է Լիաննա Աբրահամի Վարդանյանին և հաշվի առնելով քաղաքացի Լիաննա Աբրահամի Վարդանյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին

 

 

 

ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

 

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող, գյուղ Ողջի, փողոց 8, թիվ 8 հասցեում գտնվող 107.7 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տունը և օժանդակ շինությունը նվիրատվության կարգով, անհատույց, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով օտարել այդ բնակարանի վարձակալ Լիաննա Աբրահամի Վարդանյանին /հետագայում՝ Նվիրառու/:

  2. Անշարժ գույքի նկատմամբ սեփականատեր ճանաչել՝

    Լիաննա Աբրահամի Վարդանյանին:

  3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին՝

    Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:

  4. Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերի կատարումը վերապահել Նվիրառուին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿՈՒՀԻ ՏԵՓՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner