15.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.amasia.am
|
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ Ողջունում և շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` Շիրակի մարզի Ամասիա համայնքապետարանի պաշտոնական կայք այցելելու, համայնքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Կայքի համապատասխան բաժիններում Դուք կստանաք համապարփակ և ամբողջական տեղեկատվություն համայնքի մասին՝ իրազեկ դառնալով համայնքի կյանքի նշանակալի իրադարձություններին: Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցի շնորհիվ մեր գործունեությունը կլինի բաց և թափանցիկ: Մեր համար արժեքավոր են համայնքի յուրաքանչյուր բնակչի կարծիքը և առաջարկությունը. դրանք կարևոր խթան են մեր գործունեության արդյունավետության բարձրացման: Հարգանքով՝ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
04.09.25
Մեկնարկել է Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 25-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները
|
Կառավարություն-համայնք համագործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 143 միլիոն 850 հազար դրամ է,որից կառավարության ներդրման չափը կազմում է 45%,իսկ համայնքի մասնաբաժինը 55 % է՝ 79 միլիոն 117 հազար 500 դրամ: Փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Թրաֆֆիք» ՍՊ ընկերությունը:Այսօր մեկնարկած ճանապարհի հողային շերտի փորման աշխատանքներին հետևել են համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներն ու համայնքի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը: 450 մ ընդհանուր երկարության ճանապարահատվածը կունենա երկկողմ մայթեր ու երկշերտ ասֆալտե ծածկ,նախատեսված հատվածներում կկառուցվեն նաև ջրահեռացման համակարգեր:
|
|
01.09.25
Գրի,Գիտության և դպրության օրը մեծ ոգևորություն ու տոնական տրամադրություն էր Ամասիայի միջնակարգ դպրոցում
|
Օրն առանձնահատուկ էր հատկապես առաջին դասարանցիների համար: Երեխաներին դպրոց ուղեկցեցին տասներկուերորդցիները,որից հետո առաջին դասարանցիները ուսուցիչներին ու ծնողներին ներկայացան իրենց գեղեցիկ կատարումներով: Աշակերտներին ուղղված շնորհավորական ու ողջույնի խոսքեր հղեցին Ամասիայի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Ամիրյանն ու Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Էգնատոսյանը: Ավանդույթի համաձայն այս տարի ևս,համայնքի բոլոր բնակավայրերի 60 առաջին դասարանցիներին համայնքապետարանը նվիրեց դպրոցական պայուսակներ: Դպրոցի հարակից տարածքում հասարակական կարգը պահպանելուց և անվտանգությունն ապահովելուց բացի ,առաջին դասարանցիներին դպրոցի մուտքի մոտ ծաղիկներ նվիրեցին նաև ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության ...
Մանրամասն |
|
01.09.25
ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԻ և ԴՊՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի մանկավարժներ,աշակերտներ և ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Գրի և դպրության տոնի առթիվ: Մեր պետության հիմքը դպրոցն է,բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները,կառույցներ,որոնք յուրօրինակ դարբնոց են մեզանից յուրաքանչյուրի համար:Ամուր և հզոր պետություն կառուցելու և ունենալու համար,պետք է նաև ունենալ կրթված,գիտելիքներով ու ապագայի տեսլականներով զինված սերունդ: Շնորհավորում եմ մեր համայնքի բոլոր աշակերտներին, ուսանողներին ու հատկապես բոլոր 60 առաջին դասարանցիներին,ովքեր առաջին անգամ հուզված ոտք դրեցին գիտելիքի տաճար: Շնորհավորում ու առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր մանկավարժներին,այն մարդկանց,ովքեր իրենց նվիրել են սերունդներ կրթելու կարևոր ու պատասխանատու ...
Մանրամասն |
|
01.09.25
Ամասիա համայնքի պատվիրակությունը մասնակցել է «Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների hամահայկական
փառատոնին
|
Օգոստոսի 31-ին Տավուշի մարզի Դիլիջանքաղաքում անցկացվեց պատմամշակութային վերածննդին նպաստող ավանդական «Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների hամահայկականփառատոնը ,որին մասնակցում էր նաև Ամասիա համայնքի պատվիրակությունը՝ Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Էգնատոսյանի գլխավորությամբ: Հատկացված տաղավարում Հայաստանի հյուսիսային մեր բնակավայրը ներկայացավ Ամասիայի բրդի գործարանի արտադրանքով ու համայնքի ստեղծագործ կանանց թաղիքե գործվածքներով: Արփի լիճ ազգային պարկի ներկայացուցիչներն էլ փառատոնի այցելուներին ներկայացրեցին տարածաշրջանի զբոսաշրջային գրավչությունը, ազգային պարկի յուրօրինակությունն ու հազվադեպ հանդիպող կենդանիների, թռչունների տեսակները: Ամասիա համայնքի ...
Մանրամասն |
|
14.08.25
Կայացել է Ամասիայի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահ Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ:
|
Աճուրդի օրակարգում ընդգրկված էին ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի-գույքերի և տրանսպորտային միջոցների աճուրդ- վաճառքները:   Աճուրդին մասնակցել են նախապես տրված հայտարարությամբ ու սահմանված ժամկետներում հայտեր ներկայացրած քաղաքացիները:
|
|
12.08.25
ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ երիտասարդներԻ սրտե շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ։ Սիրելի երիտասարդներ,այս գեղեցիկ ու հիշարժան օրը ևս մեկ առիթ է կարևորելու ձեր ներուժը,գաղափարներն ու կարողությունները,որոնք միտված են մեր պետականության հզորացմանն ու զարգացմանը: Յուրաքանչյուր պետության հիմքը երիտասարդներն են,ովքեր իրենց նորարարական մոտեցումներով ու տեսլականներով ապահովում են երկրի ճանաչելիությունն ու միջազգային հեղինակության բարձրացումը: Մեր համայնքում ևս ապրում,ստեղծագործում ու արարում են շնորհաշատ,կրթված ու բանիմաց երիտասարդներ,և ես վստահ եմ,որ հենց ձեր շնորհիվ մեր համայնքում կյանքի կկոչվեն ապագային միտված բազմաթիվ ծրագրեր: Առանձնահատուկ շնորհավորում եմ նաև այս պահին Ազգային բանակում ծառայության ...
Մանրամասն |
|
31.07.25
Խորհրդակցություն՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության,Շիրակի մարզպետի աշխատակազմի և ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պաշտոնյաների մասնակցությամբ
|
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ, այսօր համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել խորհրդակցություն:
|
|
25.07.25
Տեղի է ունեցել «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագրի կառավարման խորհրդի առաջին նիստը
|
Ծրագրի պատասխանատուները նախ ներկաներին են ներկայացրել Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող և Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի մանրամասներն ու կարևորությունը,ապա մասնակիցների հետ քննարկել են Ամասիա համայնքի համար առավել կարևոր նշանակություն ունեցող ֆինանսավորման ուղղությունները:«Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագրի նպատակն է ամրապնդել համայնքի դիմակայունությունը և խթանել տնտեսական վերականգնումը՝ ապահովելով կարճաժամկետ զբաղվածություն և կայուն ապրուստի միջոցներ փախտականների,վերադարձողներին, միգրանտների և այլ խոցելի խմբերի համար:Միաժամանակ ուժեղացնելով նաև տեղական ...
Մանրամասն |
|
24.07.25
Վերանորոգվել է Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրի խմելու ջրի վնասված խողովակաշարը
|
Ծանր գյուղտեխնիկայի անցուդարձի պատճառով Բյուրակն բնակավարում վնասվել էր խմելու ջրի մայր խողովակաշարը, ինչի պատճառով գյուղի մի հատվածը զրկված էր ջրամատակարարումից:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |