Հաշվետվություններ
|
Բերդաշեն,Ծաղկուտ,Արդենիս,Ալվար,Գառնառիճ,Շաղիկ,Զորակերտ,Աղվորիկ և Զարիշատ բնակավայրերի բնակիչները առանձնացրել են համայնքներում առկա երեքական առաջնային խնդիրները:
Ներկայացման ամսաթիվ` 19 հունիս 2025
Հաշվետու ժամանակահատված 19 հունիս 2025թ. - 30 հունիս 2025թ.
Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալներ Արտավազդ Ղուկասյանը,Արթուր Մանուկյանն ու Երվանդ Ախցխեցյանն այսօր հանդիպում են ունեցել Բերդաշեն,Աղվորիկ,Ալվար,Շաղիկ,Արդենիս,Զորակերտ, Ծաղկուտ և Գարնառիճ բնակավայրերի վարչական ղեկավարների ու բնակիչների հետ,քննարկել բնակավայրերում առկա առաջնահերթ լուծում պահանջող երեքական խնդիրները:


Հանդիպման մասնակիցները կառուցողական երկխոսության ընթացքում,ներկայացրել են իրենց տեսակետներ,խոսել առանձնացված խնդիրներից:Արդյունքում,9 բնակավայրերի ներկայացուցիչները առանձնացրել են առաջնային համարվող հետևյալ խնդիրները:

Աղվորիկ բնակավայր

1.Հակակարկտակայանների տեղադրում

2.Գյուղամիջյան ճանապարհների բարեկարգում

3. Գազաֆիկացում

Զորակերտ բնակավայր

1.Հակակարկտակայանների տեղադրում

2. Դաշտամիջյան ճանապարհների հարթեցում

3. Խմելու ջրագծերի ներքին ցանցի նորոգում

Գառնառիճ բնակավայր

1.Հակակարկտայանների տեղադրում

2.Դաշտամիջյան ճանապարհների հարթեցում

3.Գյուղի մուտքն ապահովող կամուրջի հիմնանորոգում

Արդենիս բնակավայր

1. Խմելու ջրագծերի և ակունքի ջրավազանի հիմնանորոգում

2. Հակակարկտայանների տեղադրում

Ծաղկուտ բնակավայր

1.Գյուղամիջյան և դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում

2. Խմելու ջրագծերի ներքին ցանցի նորոգում

3. Հանդիսությունների սրահի վերանորոգում

Բերդաշեն բնակավայր

1 . Հակակարկտայանների տեղադրում

2. Գյուղամիջյան և դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում

3.Գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում

Ալվար Բնակավայր

1. Հակակարկտայանների տեղադրում

2. Խմելու ջրագծերի ներքին ցանցի նորոգում

Զարիշատ բնակավայր

1 .Հակակարկտակայանների տեղադրում

2. Դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում

3.Խմելու ջրի կուտակման ջրավազանի կառուցում

Շաղիկ բնակավայր

1. Հակակարկտակայանների տեղադրում

2. Գյուղամիջյան և դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում:


Բնակիչների առանձնացրած խնդիրները Ամասիայի համայնքապետարանը կներկայացնի ՀՀ Կառավարություն և կներառի մասնակցային բյուջետավորման ծրագրում: