Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 83-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի տարածքում «Ֆիֆթի-Ուան Վենչրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծարիր-նիկել-մկնդեղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման համար անցկացված հանրային լսումների և քննարկումների արդյունքների վերաբերյալ կազմված 2025 թվականի օգոստոսի 29-ի արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է` 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի վարչական սահմաններում գտնվող, «Ֆիֆթի-Ուան Վենչրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծարիր-նիկել-մկնդեղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման համար: |