Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, <<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի>> Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 1-րդ մասի 1.2 մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին.
որոշում Է`
-
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի /Բանդիվան բնակավայրի/ սեփականություն հանդիսացող 300,49 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շինությունը և նրա պահպանման և սպասարկման համար զբաղեցրած բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,10001 հեկտար մակերեսով հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն / Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/:
-
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու /Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի/ միջոցների հաշվին:
|