Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով «ԼԵՌ ՔԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրենի 2020 թվականի հունվարի 29-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրում հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկին, համաձայն որի նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի համապատասխան հրամանով (փոփոխություն` 15.05.2015թ. թիվ 161-Ա հրաման) հրամանով «ԼԵՌ ՔԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման 24.07.2013թ. ՇԱԹ-29/336 թույլտվության, 24.07.2013թ.N Լ-336 լեռնհատկացման ակտի (փոփոխություն` 15.05.2015թ. թիվ Լ-336) և ընդերքօգտագործման 24.07.2013թ. N Պ-336 պայմանագրիհամաձայն Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի տարածքում գտնվող կայծքարի հրաբխային տուֆերի հանքավայրում տուֆ քարի արդյունահանման համար նախատեսված 08-096-0317-0001 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 2.9608 հեկտար համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող և արոտ հողատեսքերի հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակություն՝ ընկերության կողմից այդ հողամասում տուֆ քարի արդյունահանում կազմակերպելու և հողամասի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասինպատակայիննշանակությունըփոխելունպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: