Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է. 1. Աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող VAZ 21214 մակնիշի 160LS47 պետհամարանիշով KG490516 հաշվառման համարով, թեթև մարդատար ավտոմեքենան:
2. Հաշվի առնելով «Գլոբալ Փարթներս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սույն որոշման 1-ին կետում նշված գույքի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ 2025թվականի մայիսի 25-ի N ՇԳԳՀ-08/06-25 անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը հաստատել աճուրդի մեկնարկային գինը՝ 210000(երկու հարյուր տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Մեկ քայլի չափը սահմանել 50,000 դրամ: |