Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին.
որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Մեղրաշատ բնակավայրի 10-րդ փողոց, թիվ 1 հասցեում գտնվող, 08-082-0002-004 կադաստրային ծածկագրով, 0.033 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը օտարել աճուրդով՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով :
2. Հաստատել աճուրդով օտարվող հողամասերի մեկնարկային գինն ու պայմանները` համաձայն հավելվածի:
|