Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասի>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 731-Ն որոշմամբ հաստատված << Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող կառույցների նկատմամբ պետական կամ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման կարգի >> 2-րդ, 3-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված « Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի » 33-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրում/ հասցե՝ Պաղակն, 6-րդ փողոց, 7/2 շինություն/ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրում համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 08-028-0001-0010կադաստրային ծածկագրով 0,09950 հեկտար մակերեսով հողամասի վրա քաղաքացի Սեդա Վաչագանի Ալվանջյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի շինությունը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր` 20248FJSFY, հիմք ընդունելով Սեդա Վաչագանի Ալվանջյանի 2025 թվականի հունիսի 17-ի դիմումը`
Որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայում գտնվող / հասցե՝ Պաղակն, 6-րդ փողոց, 7/2 շինություն/ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-028-0001-0010 կադաստրային ծածկագրով 0,09950 հեկտար մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված՝ 351,5064 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, ճանաչել օրինական, այն համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը:
2. Որոշման 1-ին կետով օրինականացված կառույցը և համապատասխան հողամասը` տվյալ կառույցն իրականացրած անձին` Սեդա Վաչագանի Ալվանջյանին գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) ձեռք բերելու առաջարկություն ներկայացնել:
3. Նշել, որ օրինական ճանաչված շինությունը`
ա) չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիններում.
բ) չեն խախտվում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն սպառնում քաղաքացինների կյանքին և առողջությանը.
գ) կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հողվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիններում, այն կատուցված է քաղաքաշինական նորմերին և կանոներին համապատասխան և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման՝ քաղաքացու միջոցներով: