Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 83-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի հարակից տարածքում «ՈՒՐԱԼ ԱՐՆԱՇ ՍՏՐՈՅ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կողմից կավի երևակումների երկրաբանական ուսումնասիրության, հետախուզական և այլ հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար անցկացված հանրային լսումների և քննարկումների արդյունքների վերաբերյալ կազմված 2018 թվականի նոյեմբերի 15-ի արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է`
-
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի վարչական սահմաններում գտնվող, Ջրաձոր բնակավայրի հարակից տարածքում «ՈՒՐԱԼ ԱՐՆԱՇ ՍՏՐՈՅ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (հետագայում՝ Ընկերություն) կավի երևակումների երկրաբանական ուսումնասիրություն, հետախուզական և այլ հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար:
-
Ընդերքի հետախուզման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ հողամաս տրամադրելու հարցին անդրադառնալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված կարգով Ընկերության կողմից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո:
|