Այսօր: Շաբաթ, 5 Հուլիսի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 11-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 5-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարմանմասին» Հայաստանի  Հանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 21-րդ  կետի, Հայաստանի  Հանրապետության  հողային օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին  2-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով «ՈՒՐԱԼ ԱՐՆԱՇ ՍՏՐՈՅ» սահմանափակ պատասխանատվության ընկերություն տնօրենի 2020 թվականի հունվարի 15-ի գրությունը՝ ընդերքի հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով հողամաս տրամադրելու վերաբերյալ, ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱմասիահամայնքիավագանի 

որոշում է  

 

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 23-ի «Ընդերքի հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 6,57 հեկտար և արդյունաբերության ու ընդերքօգտագործման նշանակության 2,27 հեկտար հողամասերը վարձակալության տրամադրելու մասին» թիվ 5-Ա որոշումը:
  2.  Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱմասիա համայնքի /բնակավայր՝ Ջրաձոր/սեփականությունը հանդիսացող / անշարժ գույքի գրանցման վկայական 11022020-08-001/3,309055 հեկտար գյուղատնտեսական նշանակության արոտը ընդերքի հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել «Ուրալ Արնաշ Ստրոյ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը (հետագայում՝ Ընկերություն):

 

3.  Ընդերքի հետախուզական աշխատանքների  իրականացման համար ժամկետսահմանել 2 տարի:

 

4.  Սույն որոշման 2-րդ  կետում նշված հողամասում ընդերքի հետախուզական աշխատանքներ  իրականացնելու համար վարձավճարի ամսական չափըսահմանել14000(տասնչորս հազար) ՀայաստանիՀանրապետությանդրամ:

 

5. Համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանին

 

Հայաստանի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ընկերության հետ կնքել հողամասի հետախուզական աշխատանքներ կատարելու իրավունքիտրամադրմանպայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿՈՒՀԻ ՏԵՓՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner