Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարմանմասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին 2-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով «ՈՒՐԱԼ ԱՐՆԱՇ ՍՏՐՈՅ» սահմանափակ պատասխանատվության ընկերություն տնօրենի 2020 թվականի հունվարի 15-ի գրությունը՝ ընդերքի հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով հողամաս տրամադրելու վերաբերյալ, ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱմասիահամայնքիավագանի
որոշում է
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 23-ի «Ընդերքի հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 6,57 հեկտար և արդյունաբերության ու ընդերքօգտագործման նշանակության 2,27 հեկտար հողամասերը վարձակալության տրամադրելու մասին» թիվ 5-Ա որոշումը:
- Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱմասիա համայնքի /բնակավայր՝ Ջրաձոր/սեփականությունը հանդիսացող / անշարժ գույքի գրանցման վկայական 11022020-08-001/3,309055 հեկտար գյուղատնտեսական նշանակության արոտը ընդերքի հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել «Ուրալ Արնաշ Ստրոյ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը (հետագայում՝ Ընկերություն):
3. Ընդերքի հետախուզական աշխատանքների իրականացման համար ժամկետսահմանել 2 տարի:
4. Սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասում ընդերքի հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար վարձավճարի ամսական չափըսահմանել14000(տասնչորս հազար) ՀայաստանիՀանրապետությանդրամ:
5. Համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ընկերության հետ կնքել հողամասի հետախուզական աշխատանքներ կատարելու իրավունքիտրամադրմանպայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը:
|