Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարմանմասին>> Հայաստանի Հանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին 2-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով «ՈՒՐԱԼ ԱՐՆԱՇ ՍՏՐՈՅ» սահմանափակ պատասխանատվության ընկերություն տնօրենի 2020 թվականի հունվարի 15-ի գրությունը՝ ընդերքի հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով հողամաս տրամադրելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշումէ`
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը /բնակավայր՝ Ջրաձոր/ հանդիսացող /անշարժ գույքի գրանցման վկայական՝ 11022020-08-0022/ 0,60544 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասը ընդերքի հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել «Ուրալ Արնաշ Ստրոյ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը (հետագայում՝ Ընկերություն):
2. Ընդերքի հետախուզական աշխատանքների իրականացման համար ժամկետսահմանել 2 տարի:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերում ընդերքի հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար վարձավճարի չափ սահմանել 8000(ութ հազար) ՀայաստանիՀանրապետությանդրամ:
4. Համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ընկերության հետ կնքել հողամասի հետախուզական աշխատանքներ կատարելու իրավունքիտրամադրմանպայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը: