Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է. 1. Աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող VAZ 21214-130-20 մակնիշի 813 CO 61 պետհամարանիշով XG968122 հաշվառման համարով, թեթև մարդատար ավտոմեքենան:
2. Հաշվի առնելով «Գլոբալ Փարթներս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սույն որոշման 1-ին կետում նշված գույքի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ 2025թվականի մայիսի 25-ի N ՇԳԳՀ-07/06-25 անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը հաստատել աճուրդի մեկնարկային գինը՝ 220000(երկու հարյուր քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Մեկ քայլի չափը չափը սահմանել 50,000 դրամ: |