Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի, Սեդա Վաչագանի Ալվանջյանը, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 351,5064 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-028-0001-0010 կադաստրային ծակագրով 0,09950 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, Բերդաշեն Պաղակն, 6-րդ փողոց, 7/2 շինություն) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
Ո ր ո շ ու մ է. 1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 351,5064 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-028-0001-0010 կադաստրային ծակագրով 0,09950 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, Բերդաշեն Պաղակն, 6-րդ փողոց, 7/2 շինություն) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով 91940 (իննսունմեկ հազար ինը հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ հողամասի և 565225 (հինգ հարյուր վաթսունհինգ հազար երկու հարյուր քսանհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ շինության համար, ընդհանուր 657165 (վեց հարյուր հիսունյոթ հազար հարյուր վաթսունհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, արժեքով վաճառել կառուցապատող քաղաքացի` Սեդա Վաչագանի Ալվանջյանին /նույնականացման քարտ 010137701, տրված` 021 կողմից, 2017 թվականի դեկտեմբերի 06-ին, հաշվառման հասցե` գյուղ Բերդաշեն, փողոց 1, տուն 8):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ : |