Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի գյուղ Ողջի, փողոց 8, թիվ 8 հասցեում գտնվող բնակելի տան պահպանման ու սպասարկման համար 08-091-0016-0071 կադաստրային ծածկագրով 0.12 հեկտարհողամասը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Լիաննա Աբրահամի Վարդանյանին և հաշվի առնելով քաղաքացի Լիաննա Աբրահամի Վարդանյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
-
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող, գյուղ Ողջի, փողոց 8, թիվ 8 հասցեում գտնվող 107.7 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տունը և օժանդակ շինությունը նվիրատվության կարգով, անհատույց, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով օտարել այդ բնակարանի վարձակալ Լիաննա Աբրահամի Վարդանյանին /հետագայում՝ Նվիրառու/:
-
Անշարժ գույքի նկատմամբ սեփականատեր ճանաչել՝
Լիաննա Աբրահամի Վարդանյանին:
-
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:
-
Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերի կատարումը վերապահել Նվիրառուին:
|