Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Գևորգ Գևորգյանի 2025 թվականի հունիսի 24-ի դիմումը
ո ր ո շ ու մ եմ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում տեղակայված, Գևորգ Գևորգյանի սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 08-010-0077-0003 կադաստրային ծածկագրով 1-ին փողոց, 4/1 հասցեի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 08-010-0077-0005 կադաստրային ծածկագրով 1-ին փողոց, 4/3 հասցեի, երկու միավոր անշարժ գույքերի միավորման հետևանքով առաջացած մեկ միավոր գույքի հասցեավորումը սահմանել հետևյալ կերպ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայր, 1-ին փողոց, 4/1 հողամաս: