Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով «Դանսառ Բազալտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Նարինե Հարոյանի 2025 թվականի հուլիսի 29-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին.
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրի 1-ին փողոց, 1 հողամաս հասցեում գտնվող, 08-033-0427-0005 կադաստրային ծածկագրով, 2,46013 հեկտար մակերեսով հողամասն ըստ նպատակային նշանակության/ընդերքօգտագործման/ մինչև 2037 թվականի դեկտեմբերի 12-ը տրամադրել վարձակալության ԴԱՆՍԱՌ ԲԱԶԱԼՏ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերուրթյանը /այսուհետ՝ Վարձակալ/:
2. Տարեկան վարձավճարը 1 հեկտարի համար սահմանել 45,000 /քառասունհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի համաձայն Վարձակալի հետ կնքել անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: