Այսօր: Շաբաթ, 5 Հուլիսի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 11-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2020 թվականի N 11-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 5-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐ ՋՐԱՁՈՐ/ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 3,30955 ԱՐՈՏԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարմանմասին» Հայաստանի  Հանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 21-րդ  կետի, Հայաստանի  Հանրապետության  հողային օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին  2-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով «ՈՒՐԱԼ ԱՐՆԱՇ ՍՏՐՈՅ» սահմանափակ պատասխանատվության ընկերություն տնօրենի 2020 թվականի հունվարի 15-ի գրությունը՝ ընդերքի հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով հողամաս տրամադրելու վերաբերյալ, ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱմասիահամայնքիավագանի 

որոշում է  

 

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 23-ի «Ընդերքի հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 6,57 հեկտար և արդյունաբերության ու ընդերքօգտագործման նշանակության 2,27 հեկտար հողամասերը վարձակալության տրամադրելու մասին» թիվ 5-Ա որոշումը:
  2.  Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱմասիա համայնքի /բնակավայր՝ Ջրաձոր/սեփականությունը հանդիսացող / անշարժ գույքի գրանցման վկայական 11022020-08-0015/ 3,30955 հեկտար գյուղատնտեսական նշանակության արոտը ընդերքի հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել «Ուրալ Արնաշ Ստրոյ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը (հետագայում՝ Ընկերություն):

 

3.  Ընդերքի հետախուզական աշխատանքների  իրականացման համար ժամկետսահմանել 2 տարի:

 

4.  Սույն որոշման 2-րդ  կետում նշված հողամասում ընդերքի հետախուզական աշխատանքներ  իրականացնելու համար վարձավճարի ամսական չափըսահմանել14000(տասնչորս հազար) ՀայաստանիՀանրապետությանդրամ:

 

5. Համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանին

 

Հայաստանի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ընկերության հետ կնքել հողամասի հետախուզական աշխատանքներ կատարելու իրավունքիտրամադրմանպայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը:

 


Կողմ -6

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՏԵՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ՍԵՐՈԲ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՆԻԿՈԼՅԱՆ ՀԱՅԿ

ՔՈՉՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner