|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 փետրվարի 2020 թվականի N 17-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՄԱՍԻԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՓՈՂՈՑ 26, ՇԵՆՔ 19 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ 69,65 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՏԱՐԱԾՔԸ 5 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 653-րդ հոդվածիդրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի Ամասիայի սպասարկման գրասենյակի պետի գրությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին.
որոշում է
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 26-րդ փողոց, շենք 19 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի վարչական շենքի 69,65 քառակուսի մետր տարածքը տարեկան 167 160/ հարյուր վաթսունյոթ հազար հարյուր վաթսուն/ Հայաստանի Հանրապետության դրամով, 5 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին՝ որպես սպասարկման գրասենյակ օգտագործելու համար:
|
Կողմ -6 ԴԱՎԹՅԱՆ ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՍԵՐՈԲ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՆԻԿՈԼՅԱՆ ՀԱՅԿ ՔՈՉՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(958.86 Կբ)
17.PDF |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|