28.01.24
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.amasia.am
|
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ Ողջունում և շնորհակալություն եմ հայտնում Ձեզ Շիրակի մարզի Ամասիա համայնքապետարանի պաշտոնական կայք այցելելու, համայնքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Կայքի համապատասխան բաժիններում Դուք կստանաք համապարփակ և ամբողջական տեղեկատվություն համայնքի մասին՝ իրազեկ դառնալով համայնքի կյանքի նշանակալի իրադարձություններին: Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցի շնորհիվ մեր գործունեությունը կլինի բաց և թափանցիկ: Մեր համար արժեքավոր են համայնքի յուրաքանչյուր բնակչի կարծիքը և առաջարկությունը. դրանք կարևոր խթան են մեր գործունեության արդյունավետության բարձրացման: Հարգանքով՝ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
28.05.22
Ամասիա համայնքի ղեկավարի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
|
Սիրելի հայրենակիցնե՜ր, Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ։ Մայիսի 28-ը մեր պատմական հանրագումարն է։Միևնույն ժամանակ նշանակալի այս օրը խորհրդանշում է մեր ժողովրդի վերածնունդի մեկնարկը, քանզի 1918թ․մայիսի 28-ին հայ ժողովուրդն իր անկոտրում կամքով և միասնական ոգով հաստատեց ամուր պետականություն ունենալու իր իրավունքը։ Այսօր մենք պարտավոր ենք լինել առավել համախմբված ու միասնական և օգտագործել համայն հայության ներուժն ու հնարավորությունները` ի շահ կարևորագույն համազգային խնդիրների լուծման, ի շահ՝ Հայաստանի Հանրապետության հզորացման: Սիրելի՛ հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս և մաղթում խաղաղություն ու նորանոր ձեռքբերումներ
|
|
22.05.22
Տեղի ունեցավ հեծանվավազքի սիրողական մրցաշար
|
Համայնքում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման նպատակով, Ամասիա համայնքում մայիսի 21-ին, անցկացվեց «Մայիսյան տոներին նվիրված» հեծանվավազքի սիրողական մրցաշար:Միջոցառումն անցավ բարձր մակարդակով:Մրցումների հաղթողներն ու մրցանակակիրները Ամասիայի համայնքապետարանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով:
|
|
20.05.22
Սոց ներդրումների Տարածքային Զարգացման (ՍՆՏԶ) հիմնադրամի ծրագրերի 2-րդ բաղադրիչի շրջանակներում համայնքային մակարդակում ենթածրագրերի ընտրության վերաբերյալ քննարկում
|
Ամասիա համայնքում տեղի ունենցավ Սոց ներդրումների Տարածքային Զարգացման (ՍՆՏԶ) հիմնադրամի ծրագրերի 2-րդ բաղադրիչի շրջանակներում համայնքային մակարդակում ենթածրագրերի ընտրության վերաբերյալ քննարկում: Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման:
|
|
15.05.22
Ամասիա համայնքի ղեկավարի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ
|
Սիրելի՛ Ամասիա համայնքի բնակիչներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ: Ընտանիքը մեր հասարակության հիմնասյունն է, իսկ ամուր և բարեկեցիկ ընտանիքը՝ ուժեղ պետության գրավականը: Ընտանիքը հայի համար սրբություն է, այն իր մեջ խտացնում է հավատարմություն, սեր, հարգանք ու համերաշխություն: Ամուր ընտանիքի հիմքի վրա է ձևավորվում և զարգանում քաղաքակիրթ հասարակությունը:Վերստին շնորհավորելով այս լուսավոր տոնի առթիվ` մաղթում եմ, որ մեր ընտանիքներում հարատևեն ջերմությունը, սերն ու համերաշխությունը:
|
|
13.05.22
Հողմիկ գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Ամերիկահայ գրող Դանիել Դավթի գրքի շնորհանդեսը
|
Մայիսի 12-ին Ամասիա համայնքի Հողմիկ գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Ամերիկահայ գրող Դանիել Դավթի գրքի շնորհանդեսը:Գրքի շնորհանդեսին մասնակցել են Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի անդամները, Հողմիկի միջնակարգ դպրոցի ուսուցիչները և աշակերտները:Ներկաներից յուրաքանչյուրը, վերցնելով գիրքը ձեռքը, վստահեցնում էր, որ այն կդառնա ընթերցասերների ամենասիրած գրքերից մեկը: Առաջին անգամ Դանիել Դավիթի ծնողի Սրապ Մաթեվոսի Դանիելյանի ծննդավայրում ներկայացվեց հեղինակի երեք գրքեր` «Աստվածաշունչ» «Դղյակ որոնք իմը չեն» «Երկնային հաշվետվություն»
|
|
12.05.22
Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն ու ոլորտային պատասխանատուներն այցելեցին Ամասիա խոշորացված համայնք
|
Մայիսի 11-ին Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն ու ոլորտային պատասխանատուներն այցելեցին Ամասիա խոշորացված համայնք, համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի ուղեկցությամբ աշխատանքային խումբը սկզբում եղել է այն տարածքում, որտեղ առաջիկայում կառուցվելու է Ջրաձոր բնակավայրը, այդ նպատակով հատկացվել է 40 հա հողատարածք և կառուցվելու է 75 բնակարան։ Այժմ ընթանում է հողի նպատակային փոփոխության գործընթացը։Այնուհետև պատասխանատուները հետևել են Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման» ծրագրի շրջանակներում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, իրականացվել ...
Մանրամասն |
|
09.05.22
Հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի ընթացքում զոհված հերոս հայորդիների հիշատակին
|
Այսօր Ամասիայի համայնքապետարանի, համայնքային ենթակայության և այլ հաստատությունների աշխատակիցները և համայնքի բնակիչները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի ընթացքում զոհված հերոս հայորդիների հիշատակին:Նրանք ծաղիկներ խոնհարեցին Ամասիայի հուշարձանի մոտ, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան բոլոր պատերազմում անմահացած մեր հայորդիների հիշատակին:
|
|
04.05.22
«Կանանց տնտեսական զորացում Հարավային Կովկասում» ՄԱԿ-ի ծրագրի երկրորդ փուլի մեկնարկ
|
Շիրակի մարզում այսօր տրվել է «Կանանց տնտեսական զորացում Հարավային Կովկասում» ՄԱԿ-ի ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը։ Միջոցառման մասնակիցում էին նաև Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմը: ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նատիա Նատսվլիշվիլին խոսելով կանանց տնտեսական զորացման մասին՝ ընդգծել է համագործակցության կարևորությունն ու կանանց դերի բարձրացման անհրաժեշտությունը։Ներկայացվել է ծրագրի հայեցակարգը, միջոցառումների շրջանակը, առաջին փուլի հիմնական արդյունքները, ինչպես նաև քննարկվել են Շիրակի մարզում և, ընդհանրապես, Հայաստանում կանանց տնտեսական զորացման հնարավորություններն ու մարտահրավերները: Այնուհետև անցկացվել է պանելային քննարկում, որի ընթացքում կին առաջնորդները խոսել ...
Մանրամասն |
|
01.05.22
Ամասիա համայնքի ղեկավարի ուղերձը մայիսի 1-ի տոնի առթիվ
|
Սիրելի հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:Այս օրը մեր ժողովուրդն ավանդաբար տոնում է` իր վերաբերմունքն արտահայտելով աշխատանքի եւ աշխատավորի հանդեպ: Մենք լավ գիտենք աշխատանքի գինը, քանի որ դարեր շարունակ սեփական ձեռքերով ենք կառուցել մեր տունը, շենացրել հայրենի հողն ու կերտել մեր ապագան: Աշխատավորների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, մարդկանց համար նորմալ կենսապայմանների ստեղծումը այն խնդիրներն են, որոնք մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում:Թանկագին բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ մայիսմեկյան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, լիություն ու բարեկեցություն ձեր ընտանիքներին:Հարգանքներով ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |