ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հուլիսի 12-ը Քաղաքացիական օդանավերի ուղեկցորդների և ուղեկցորդուհիների միջազգային օրն է: Այս մասնագիտությունն ավելի քան 80 տարվա պատմություն ունի: Համարվում է, որ այն առաջացել է 1928թ. Գերմանիայում, որտեղ բացի օդաչուներից, սկսեցին լրացուցիչ մարդու աշխատանքի ընդունել: Մինչ այդ ուղեկցորդի պարտականությունները կատարում էին 2-րդ օդաչուները: Սկզբում ուղեկցորդի պարտականությունները կատարում էին միայն տղամարդիկ, իսկ 1930թ. ԱՄՆ-ում առաջարկեցին այս աշխատանքի համար ընդունել նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, ինչը լրացուցիչ գովազդ կլիներ քաղաքացիական ուղևորափոխադրումների համար: Կար նաև մեկ այլ պատճառ՝ կանայք ավելի փոքր քաշ ունեին, ինչը մեծ նշանակություն ուներ այն ժամանակվա օդանավերի համար: Իգական սեռի առաջին ուղեկցորդուհին Էլեն Չերչն էր: Նա իր առաջին թռիչքը կատարեց 1930թ.-ի մայիսի 15-ին:
|