ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Օգոստոսի 31-ին ամբողջ աշխարհը նշում է Բլոգի միջազգային օրը: Տոնն առաջին անգամ նշվել է 2005թ.-ին: Տոնի օրն ընտրելիս հաշվի է առնվել «31.08»-ի նմանությունը "BLOG" բառին: Տոնն արդեն մի քանի տարի է նշում են նաև հայ բլոգերները: Այս օրը բլոգերները նշում են հենց բլոգերում: Այս օրը յուրաքանչյուր բլոգեր ցանկալի է, որ հայտնաբերի իրեն դեռ անծանոթ 5 նոր բլոգներ և գրառում կատարի իր բլոգում նոր հայտնաբերած բլոգների մասին: Սա բլոգի օրը նշելու ընդունված տարբերակ է ողջ աշխարհում, ինչը հնարավորություն է տալիս աշխուժություն և հետաքրքրություններ բերել բլոգոսֆերա:
|