ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
1958թ. Լրագրողների միջազգային կազմակերպության (աշխարհի ամենահին և ամենախոշոր լրագրողական կազմակերպությունն է) IV կոնգրեսի որոշմամբ սեպտեմբերի 8-ը հռչակվել է Լրագրողների համերաշխության միջազգային օր: Օրվա ընտրությունն իրականում պատահական չէր: 1943թ.-ի հենց այդ օրը Բեռլինում ֆաշիստները մահապատժի ենթարկեցին 1942թ. գեստապոյի ձերբակալած չեխոսլովակցի լրագրող, գրական և թատերական քննադատ, հրապարակախոս, չեխոսլովակյան կոմկուսի ակտիվիստ Յուլիուս Ֆուչիկին:
|