ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հոկտեմբերի 24-ին նշվում է Համահայկական նկարչական օրը: Տոնի գաղափարը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամինն է: Տոնի շրջանակներում յուրաքանչյուր տարի՝ սկսած 2008թ.-ից, բնապահպանական թեմաներով նկարչական մրցույթներ են կազմակերպվում:
Քաղաքային միջավայրում նկարչական մրցույթների անցկացման լավագույն վայրերը այգիներն են, որոնք տոնի օրը նկարչական մեծ սրահի են վերածվում:
Բացօթյա «ցուցասրահները» գրավիչ են դառնում ստեղծագործական ընթացքի անմիջականությամբ:
Բնապահպանական այդ նախագիծը սովորեցնում է երեխաներին, թե ինչ է նշանակում պահպանել բնությունը և ունենալ մաքուր բնություն:
Մարդիկ հատում են ծառերը՝ օգտագործելու փայտը տարատեսակ նպատակներով, սակայն պետք է գիտակցել՝ բնությունը պահպանելը նաև այստեղից է սկսվում
|