Դեկտեմբերի 18-ը Ներգաղթյալների միջազգային օրն է: Այն սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տնտեսական և սոցիալական խորհրդի առաջարկով: 1990թ. դեկտեմբերի 18-ին ընդունվել է աշխատանքային ներգաղթյալների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիան: Այդ տոնի նպատակն է ավելացնել հանրության ուշադրությունն այն մարդկանց նկատմամբ, որոնք հանգամանքների բերումով հեռու են տնից, մնացել են առանց մտերիմների և հարազատների: Ըստ վիճակագրության` յուրաքանչյուր 35-րդը մոլորակում ներգաղթյալ է, որն իրողությունների բերումով ապրում և աշխատում է օտար երկրում: Ներգաղթյալներ կան աշխարհի յուրաքանչյուր երկրում, ուստի Գլխավոր Ասամբլեան դեռ 1990թ. ընդգծել է մարդու իրավունքների ապահովման անհրաժեշտությունը: