Այսօր: Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈւՄՆԵՐ
Հետևեք Ձեր վարձակալական վճարներին Հետևեք Ձեր վարձակալական վճարներին
Հետևեք Ձեր դիմումի կամ գրության ընթացքին Հետևեք Ձեր դիմումի կամ գրության ընթացքին
Ազդարարիր Ազդարարիր
Ամասիա համայնքի աշխատակազմի կանոնադրություն Ամասիա համայնքի աշխատակազմի կանոնադրություն
Տարեկան աշխատանքային պլան Տարեկան աշխատանքային պլան
Իրավական ակտերի տեղեկատվական համակարգ Իրավական ակտերի տեղեկատվական համակարգ
Ֆեյսբուքյան էջ Ֆեյսբուքյան էջ
ՀՀ Բարձր Տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ՀՀ Բարձր Տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Ֆինասների նախարարություն Ֆինասների նախարարություն
ՀՀ Կառավարություն ՀՀ Կառավարություն
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Արտաքին գործերի նախարարություն Արտաքին գործերի նախարարություն
Պաշտպանության նախարարություն Պաշտպանության նախարարություն
Էլեկտրոնային փոստ Էլեկտրոնային փոստ
Կադաստրի պետական կոմիտե Կադաստրի պետական կոմիտե
Լուրեր ՀՀ-ում Լուրեր ՀՀ-ում
Հանրային Մասնակցության  Տեղական Ինքնակառավարմանը Հանրային Մասնակցության Տեղական Ինքնակառավարմանը
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն
Համայնքային կայքեր Համայնքային կայքեր
Տեսահոլովակների դիտում Տեսահոլովակների դիտում
Շիրակի մարզպետարան Շիրակի մարզպետարան
Օգտակար հղումներ Օգտակար հղումներ
Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության
Եղանակը Ամասիա համայնքում Եղանակը Ամասիա համայնքում
Տեսադարան Տեսադարան
Ֆորում (քննարկումներ) Ֆորում (քննարկումներ)
Թափուր հաստիքներ Թափուր հաստիքներ
Ծրագրերի շտեմարան Ծրագրերի շտեմարան


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դուք չունեք Իրդարձությունը դիտելու իրավասություն կամ այն հեռացված է:
Սբ. Հարության տոն
ԵՐԲ
2020,Ապրիլ 12
ՎԱՅՐ

ՀՀ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սբ. Հարության տոն Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):   Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):  Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:  Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:  Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:  Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:  Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:  ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:
 


Բոլորը
Ամասիա համայնք
Ամասիա համայնք
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Այն ամենը, ինչ վերաբերում է սոցիալական աշխատողի առ
Ամասիա համայնքի ավագանու նիստ 14.02.2023թ.
Ամասիա համայնքի ավագանու նիստ 14.04.2023թ.
Ամասիա համայնքի ավագանու նիստ 14.11.2022թ.
Ամասիա համայնքի ավագանու նիստ 31.10.2022թ.
Ամասիա համայնքի ավագանու նիստ 31.10.2022թ.
Ամասիա համայնքի ավագանու նիստ 26.09.2022թ.
Ամասիա համայնքի ավագանու նիստ 31.05.2022թ.
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ամասիա համայնք
Առցանց դիմում համայնքապետարան
Ամասիա համայնք
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner