«Շրջակա միջավայրի վրա ազդեցություն» գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-ն/ համաձայն, սահմանված կարգով սույն թվականի մարտի 28-ին, ժամը 12:30-ին ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի համայնքի Արեգնադեմ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Արման-Գոռ» ՍՊԸ կողմից ներկայացված 08-018-0132-0005 ծածկագրով հողամասի տարածքում իրականացնելու օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում: