Ամասիա համայնքի հարգելի բնակիչներ
Սույն թվականի մայիսի 20-ին ժամը 12-00-ին Ամասիայի համայնքապետարանում տեղի կունենա Սոց ներդրումների Տարածքային Զարգացման (ՍՆՏԶ) հիմնադրամի ծրագրերի 2-րդ բաղադրիչի շրջանակներում համայնքային մակարդակում ենթածրագրերի ընտրության վերաբերյալ քննարկում:Հիշեցնենք, որ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման: Ժողովին մասնակցության մուտքը ազատ է: Եթե ունեք գաղափարներ, որոնց իրականացումը կնպաստի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը և ցանկանում եք ձեր գաղափարները ներկայացնել ծրագրի Նախաձեռնող խմբին, խնդրում ենք ներկա գտնվել Գաղափարների ընտության ժողովին և ներկայացնել ձեր տեսակետը: