Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար/ Ծածկագիր՝ 1.2-1/
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ / Ծածկագիր՝ 2.1-1/
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ / Ծածկագիր՝ 2.1-2/
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ / Ծածկագիր՝ 2.3-1/
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ / Ծածկագիր՝ 2.3-2/
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ / Ծածկագիր՝ 2.3-3/
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (ՔԿԱԳ ) / Ծածկագիր՝ 2.3-4/
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ / Ծածկագիր՝ 2.3-5/
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (Սոցիալական աշխատաող) / Ծածկագիր՝ 2.3-6/
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ / Ծածկագիր՝ 2.3-7/
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (Իրավաբան ) / Ծածկագիր՝ 2.3-8/
Համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը
(բնօրինակների հետ միասին)՝
1)գրավոր դիմում (ձևը լրացվում է տեղում).
2)բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի /դիպլոմի/ և աշխատանքային գրքույկի պատճենները.
3)արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականների պատճենները կամ համապատասխան տեղեկանք.
4)հայտարարություններ (լրացվում են տեղում).
5)1 լուսանկար՝ 3x4 սմ չափսի.
6)անձնագրի (փախստականի դեպքում՝ ՀՀ փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի) պատճենը:
Փաստաթղթերը ներկայացնել անձամբ:
Ներկայացված փաստաթղթերի պատճենները hետ չեն վերադարձվում:
Օրը՝ 2022 թվականի հուլիսի 29-ին, Ժամը՝ 11:00-ին
Վայրը՝ ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա գյուղի
միջնակարգ դպրոցի շենք
Փաստաթղթերը ներկայացնելու, պաշտոնի անձնագիրը, թեստավորման փուլի հարցաշարերը, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարան (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա 26փողոց, շենք 19, հեռ. 024622592) կամ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության ՏԻ և ՀԾՀ բաժին (հասցեն՝ ք.Գյումրի, Գ.Նժդեհի 16, 1-ին հարկ, հեռ. 0312 4-90-00*147) Փաստաթղթերի ընդունումը՝ ամեն օր, ժամը 09:00 – 18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների և փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի hուլիսի 14-ը ներառյալ