«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2022թ-ի հուլիսի 21-ին ժամը 14:00-ին ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանում տեղի կունենան «ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Նոր Ջրաձոր բնակավայրի կառուցապատման համար անհրաժեշտ ծրագրային և նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի պատրաստում» ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (1-ին փուլի հանրային ծանուցում և քննարկումներ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամում, հասցեն՝ ՀՀ, 0009, ք. Երևան, Տերյան 105, ինչպես նաև Ամասիայի համայնքապետարանում, հասցեն՝ Շիրակի մարզ, Ամասիա համայնք: