Ամասիա համայնքի հարգելի բնակիչներ,Ամասիայի համայնքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների աշխատակիցներ..
Վաղը՝ հունիսի 19-ին,ժամը 12:00-ին,հրավիրում ենք մասնակցել համայնքապետարանի նիստերի դահլիճում / 2-րդ հարկ / կայանալիք բաց քննարկմանը,որի նպատակն է վեր հանել ու առանձնացնել համայնքում առաջնահերթ լուծում պահանջվող երեք խնդիրները,որոնք ամբողջական փաթեթով համայնքապետարանի աշխատակազմը կներկայացնի ՀՀ կառավարություն:
Հորդորում ենք լինել առավել ակտիվ ու մասնակցել քննարկմանը,բարձրաձայնել ձեզ հուզող խնդիրները և սրտացավ լինել մեր համայնքի նկատմամաբ: