Ջինիշյան հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում բնակվող 18-35 տարեկան սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը Հայաստանի մարզերում:
Ծրագրին կարող են մասնակցել բոլոր այն երիտասարդները, որոնք ունեն.
• ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
• նոր են սկսել բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
• ունեն գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:
Դիմումի ձևը և մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի /ՋՀՀ/ վեբ կայքը www.jinishian.org կամ զանգահարել ՋՀՀ մարզային գրասենյակներ.
• Մարզ Լոռի, կոնտակտային անձ՝ Մելինե Վարդանյան /ՋՀՀ/ հեռ. 043 08 06 29, 90m.vardanyan@gmail.com
• Մարզ Գեղարքունիք, կոնտակտային անձ՝ Վարդան Գարեյան /ՋՀՀ/ հեռ. 094 26 07 90, vgareyan@mail.ru
• Մարզ Շիրակ, կոնտակտային անձ՝ Մելինե Շահնազարյան /ՋՀՀ/ հեռ. 091 403 805, shahnazaryan.meline@gmail.com
Ծրագրի մասնակից գործընկերներ`
• Մարզ Տավուշ, կոնտակտային անձ՝ Հարություն Ալիխանյան /ՋՀՀ/ հեռ. 077 38 48 38, alikhanyanharut11@gmail.com
• Մարզ Սյունիք, կոնտակտային անձ՝ Սոնա Ալավերդյան /ՋՀՀ/ հեռ. 077 98 65 00, sona.alaverdyan.2013@mail.ru
Լրացված դիմումներն ուղարկել վերոնշյալ էլեկտրոնային հասցեներից մեկով՝ կախված Ձեր բնակության վայրից:
Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 10-ը: