| 
                    
                        | 28.10.25  
                                    Կայացել է Ամասիայի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի նիստը |  
                        | Հոկտեմբերի 27-ին կայացել է Ամասիայի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահ Ջեմմա Հարությունյանի, աճուրդավար՝ Վարդան Շաղոյանի և հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Աճուրդ-Վաճառքում ներկայացված էին ՝ 1.VAZ-21214-130-20 մակնիշի 813 CO պետհամարանիշով թեթև մարդատար ավտոմեքենան,որի մեկնարկային գինը սահմանված էր 220 000 ՀՀ դրամ: 2. VAZ-21214 մակնիշի 160 LS 47 պետհամարանիշով թեթև մարդատար ավտոմեքենան,որի մեկնարկային գինը սահմանված էր 210 000 ՀՀ դրամ: Աճուրդի նախավճարի չափը սահմանված էր մեկնարկային գնի 50 %-ի չափով,իսկ մեկ քայլի մեկնարկային գինը սահմանված էր 5 %-ի չափով: Աճուրդ –Վաճառքում հաղթող են ճանաչվել ՝ 1.Արմեն Ռոբերտի Ոսկանյանը՝ ձեռք բերելով VAZ-21214 մակնիշի ...
                            Մանրամասն |  | 
				| 
                    
                        | 28.10.25  
                                    Կայացել է  Ամասիա համայնքի ավագանու հերթական նիստը |  
                        | Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ամասիա համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հերթական նիստը:   Օրակարգային երեք հարցերի շրջանակում քննարկվել են 2025 թվականի համայնքի բյուջեի երրորդ եռամսյակի կատարողականը,անդրադարձ է կատարվել նաև սեփական եկամուտների կատարման չորորդ եռամսյակի հավաքագրման ցուցանիշներին,որոնց ամբողջական կատարման նպատակով համայնքի նիստին ներկա վարչական ղեկավարները ցուցումներ են ստացել Ջեմմա Հարությունյանից:   Նիստի ավարտին անցկացվել է նաև աշխատանքային խորհրդակցություն վարչական ղեկավարների հետ ,որի ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր,որոնք միտված են համայնքապետարանի աշխատանքի լավարկմանն ու ցուցանիշների բարձրացմանը: |  | 
				| 
                    
                        | 28.10.25  
                                    Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը մասնակցել է միջնակարգ դպրոցում սմարթ դասարանի բացման միջոցառմանը |  
                        | Ամասիայի միջնակարգ դպրոցում այսօր մեծ հանդիսավորությամբ բացվեց Ավստրիական զարգացման համագործակցության կողմից ֆինանսավորված «Տեղական ռեսուրսների բացահայտման և զբոսաշրջության» էկո-գաստրո ակումբի սմարթ դասասենյակը, որի ստեղծմանն իր ֆինանսական աջակցությունն ու ներդրումն է ունեցել նաև Ամասիայի համայնքապետարանը /Ամասիայի համայնքապետարանը ծրագրի իրականացման նպատակով հատկացրել է մեկ միլիոն 200 հազար դրամ/: Նոր սմարթ դասասենյակը ստեղծվել է աշակերտների կրթական հնարավորությունները հարստացնելու նպատակով, որտեղ սովորողները հնարավորություն կունենան ուսումնասիրել բնությունը, բացահայտել զբոսաշրջային ուղղություններն ու ծանոթանալ ազգային ուտեստների պատրաստման մշակույթին՝ նորարարական ձևաչափով։ Դասասենյակի ...
                            Մանրամասն |  | 
				| 
                    
                        | 23.10.25  
                                    «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» ծրագրի շրջանակներում կայացել է հերթական հանդիպումը Ամասիա համայնքի երիտասարդների ու համայնքապետարանի աշխատակիցների հետ |  
                        | Ծրագիրը նպատակ ունի հզորացնել գյուղական համայնքների երիտասարդներին՝ բարձրացնելով նրանցառաջնորդության, լավ կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության կարողությունները: Ներկա երիտասարդները բանախոսներին ներկայացրել են մինչ այս համայնքում իրենց նախաձեռնությամբ իրականացված ծրագրերը,ինչպես նաև խոսել համայնքը զարգացնելու իրենց տեսլականներից ու ունեցած ներուժը համայնքում ներդնելու հեռանկարներից: Ծրագիրն իրականացվում է «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից: Ծրագրի շրջանակներում համայնքում կձևավորվեվ երիտասարդական ակտիվ խմբեր, կիրականացվեն դասընթացներ,որոնք միտված կլինեն երիտասարդների կարողությունների հզորացմանը,ինչպես ...
                            Մանրամասն |  | 
				| 
                    
                        | 22.10.25  
                                    Աշխատանքային այցով Ամասիա համայնքում էր Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը |  
                        | Այցի շրջանակներում Պաշտպանն այցելեց Ամասիա համայնք,որտեղ տեղի է ունեցավ հանդիպում համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի ու աշխատակիցների հետ։ Զրուցակիցները քննարկեցին համայնքային մակարդակում առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծմամ ուղիները։ Համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը Պաշտպանին նկարագրեց համայնքի ենթակառուցվածքներն ու կառուցվածքը, պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքներն ու առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:Առանձնահատուկ ընդգծվեց անձնագրային ծառայությունների հասանելիության խնդիրները Ամասիայում, որոնք Պաշտպանի ուշադրության կենտրոնում են և դրանց լուծման ուղղությամբ կտարվեն համապատասխան աշխատանքներ՝ լիազորությունների շրջանակներում: Ջեմմա Հարությունյանի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանն ...
                            Մանրամասն |  | 
				| 
                    
                        | 20.10.25  
                                    ‹‹Աշնան օրհնությունը Հողմիկում›› մշակութային միջոցառմանը ներկա գտնվել Ամասի համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը |  
                        | Այսօր աշնանային վառ գույներով էր լցված Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրը: Գյուղի մշակույթի տան մեծ սրահում տեղի ունեցավ ‹‹Աշնան օրհնությունը Հողմիկում›› մշակութային գունագեղ միջոցառումը,որի ընթացքում ներկայացվեցին Հողմիկ գյուղի պատմությունը,պահպանվող ավանդույթները,ավանդական ճաշատեսակները,դրանց պատրաստման ընթացքը: Գեղեցիկ ձևավոևված սեղանների միջոցով ցուցադրվում էին այն բերքն ու բարիքը,որը ստեղծվում է հողմիկցիների քրտնաջան աշխատանքի ու մեծ նվիրումի շնորհին: Գունեղ ու հասունացած մրգերն ու բանջարեղենները,հացահատիկային մշակաբույսերը յուրօրինակ հմայք էին հաղորդել աշնանային գույներով պատված դահլիճին: Միջոցառմանը մասնակցում էր նաև Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն ...
                            Մանրամասն |  | 
				| 
                    
                        | 17.10.25  
                                    Ամասիա համայնքի  կենտրոնական հրապարակում այսօր  նշվել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության »  միջազգային օրը |  
                        | Օրվա առթիվ Ամասիայի սոցիալ-կրթական կենտրոնի պարի խմբակի սաները հանդես են եկել գեղեցիկ նախաձեռնությամբ՝ ներկայացնելով Կառնո Քոչարին ու նոր պարային բեմադրություններ։   Եվս մեկ անգամ տեղեկացնենք,որ հոկտեմբերի 17-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում հռչակվել է որպես «Ոչ նյութական մշակութային ժառանգության » միջազգային օր,իսկ Հայկական Քոչաի պարն էլ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ներկայացուցչական ցանկում ՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության արժեք: |  | 
				| 
                    
                        | 17.10.25  
                                    Այսօր Ամասիայի  գրադարանում բացվել էր  գրքային ցուցահանդես «Սասնա ծռեր» էպոսը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն թեմայով։ |  
                        | 2012 թվականին «Սասնա ծռեր» էպոսը ընդգրկվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ որպես հայ ժողովրդի հոգևոր և բանավոր ստեղծագործության բացառիկ արժեք։ Այս կերպ այն ճանաչվեց ոչ միայն ազգային, այլև համաշխարհային մշակույթի անգնահատելի գոհար   «Սասնա ծռեր» ազգային էպոսը հայ ժողովրդի հզոր ոգու, ազատասիրության և արդարության իդեալների վկայությունն է։ Այն դարերով փոխանցվել է բանավոր ավանդույթի միջոցով՝ դառնալով մեր ինքնության անբաժանելի մասը։ Էպոսը ներկայացնում է Սասունի հերոսների պայքարը չարի և բռնության դեմ՝ մարմնավորելով հայրենասիրությունը, հավատը և աստվածային արդարության ձգտումը։     |  | 
				| 
                    
                        | 15.10.25  
                                    Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը համայնքային այցելությունների շրջանակում եղել է Ամասիա համայնքի մի շարք բնակավայրերում։ |  
                        | Նոր ձևաչափով հանդիպումների շրջանակում, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ Դավիթ Առուշանյանի և մարզպետի աշխատակազմի պատասխանատուների առաջին կանգառը Բերդաշեն բնակավայրում էր: Համայնքի ղեկավարի հետ մարզպետ Առուշանյանը նախ այցելեց Բերդաշենում կառուցվող նոր դպրոցի շինհրապարակ,որի շինաշխատանքները երկարատև դադարից հետո վերսկսվել են: Շինարարության հապաղման ու առաջացած հարցերի շուրջ մարզպետը զրուցել է դպրոցի շինարարությունը ստանձնած նոր ընկերության պատասխանատուի հետ ,ապա զրույցը շարունակվել է գյուղի բնակիչների հետ,որոնց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Պատասխանատուների հաջորդ կանգառը Ալվար բնակավայրում էր,որտեղ մարզպետն ու համայնքի ղեկավարը բնակիչների հետ հանդիպումից հետո շրջայց ...
                            Մանրամասն |  | 
				| 
                    
                        | 15.10.25  
                                    Շիրակի մարզպետն այցելել է Ամասիայում կառուցվող դպրոցի շինհրապարակ |  
                        | Համայնքային այցելությունների շրջանակում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը,Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի և աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել են Ամասիա բնակավայրում կառուցվող միջնակարգ դպրոցի շինհրապարակ:   Շինընկերության պատասխանատուները մարզպետին են ներկայացրել կատարվող աշխատանքների ընթացքն ու ժամանակացույցը:  Այս պահին իրականացվում են հիմքերի բետոնավորման ու ամրանային ցանցերի կառուցման աշխատանքներ:Դպրոցը նախատեսվում է շահագործման հանձնել 2027 թվականին:   Ամասիայի մրջնակարգ դպրոցի նոր շենքը կառուցվում է նախկին շենքի տեղում ՝ 288 աշակերտի համար,այն լինելու է կլաստերային և միավորման գործընթացի ավարտից հետո, նորակառույց դպրոց կհաճախեն նաև Բանդիվան և Հովտուն բնակավայրերի աշակերտները: |  | 
				| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |