2020 թվականի ապրիլի 10-ին ժամը 12:00-ին տեղի կունենա ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ- վաճառք:
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 2-րդ փողոց, 5 փակուղի 1/1 հասցեում գտնվող 08-010-0023-0023 կադաստրային ծածկագրով, 0.5271.8 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման նպատակային նշանակության հողամասի՝ մեկնարկային գինը սահմանել՝ 759139 դրամ:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի, Ամասիա բնակավայրի 24-րդ փողոց, 9/1 հասցեում գտնվող, 08-010-0049-0060 կադաստրային ծածկագրով, 0.063 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման նպատակային նշանակության հողամասի՝ մեկնարկային գինը սահմանել՝ 9072 դրամ:
Կրկնամրցույթը կկայանա 20-ը ապրիլի 2020 թվականին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ամասիայի համայնքապետարան:Հեռ. 0246-2-23-10